ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր Հայաստանի Հանրապետությունում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը։
Ի թիվս այլ հանդիպումների՝ կոնվենցիայի գործադիր քարտուղարը պետական հատվածի գործընկերների հետ հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Տիկին Շոմեյքերին ներկայացվել է COP17 կարևորությունը, քննարկվել են կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր համագործակցություն շրջանակը և հետագա քայլերը։
