Նորություններ
-
28 մարտ 2024 Աշխատարան Բնության պետական թանգարանում. եկե՛ք կտորե տոպրակ արտադրելու Շրջակա միջավայրի նախարարությունը «Կայուն նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրերի աջակցության շնորհիվ իրականացվող «Ասա ո՛չ պլաստիկ տոպրակին» ծրագրի շրջանակում սույն թվականի ապրիլի 4-ին, ժամը 13։00 կկազմակերպի աշխատարան, որի ընթացքում մասնակիցները ձևված գործվածքից տոպրակներ կկարեն։
-
28 մարտ 2024 Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության գործունեության 2023 թվականի հիմնական արդյունքները Նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության գործունեության 2023 թվականի հիմնական արդյունքները:
-
28 մարտ 2024 Կայացել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կայունության և արդյունավետության բարձրացում» թեմայով քննարկում Կայացել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կայունության և արդյունավետության բարձրացում» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
-
27 մարտ 2024 Տնտեսվարողների հետ քննարկվել է Հայաստանում Արտադրողի Ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման և ոչնչացման հարցերը:
-
27 մարտ 2024 Հանրային քննարկման հրավեր Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ hանրային քննարկման հրավեր։