ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2025
WWF-Հայաստանի կողմից «Սևան» ազգային պարկին են տրամադրվել հակահրդեհային պատրաստության և առաջին օգնության պարագաներ

WWF-Հայաստանի կողմից «Սևան» ազգային պարկին են տրամադրվել հակահրդեհային պատրաստության և առաջին օգնության պարագաներ՝ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայութան համար հակահրդեհային կարողությունների զարգացման համար։
էկոպարեկային ծառայությունը ստացավ 140-ական՝ 
- Առաջին օգնության դեղատուփ
- Ճանապարհային արգելանքի նշան
- Կրակմարիչ
Աջակցությունը տրամադրվել է «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում` ուղղված բազմակի օգուտների» ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակներում։
Այս բաղադրիչի նպատակն է աջակցել ազգային պարկին և Էկոպարեկային ծառայությանը Սևանա լճի ավազանի պահպանման գործում՝ կարողությունների զարգացման միջոցով։
Աջակցությունը կունենա շարունակական բնույթ։ 
Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ, GEF) կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) միջոցով և իրականացվում է ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) հանդիսանում է որպես 2-րդ բաղադրիչի համար պատասխանատու կողմ:
WWF Armenia