Նորություններ
-
22 փետրվար 2019
Հայտարարություն
Հայտարարություն
Սիրելի հայրենակիցներ,
Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 01.07.2019 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 01.01.2020 թվականից կսահմանվի հատուկ հարկ։
-
19 փետրվար 2019
Կխթանվի երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների միջև ուղիղ փոխգործակցությունը
Կխթանվի երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների միջև ուղիղ փոխգործակցությունը
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։
Հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ընդլայնմանը միտված գործողություններին վերաբերող հարցեր։
-
19 փետրվար 2019
Բնապահպանության նախարարը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչներին
Բնապահպանության նախարարը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչներին
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է KfW գերմանական բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։
-
18 փետրվար 2019
Փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը մասնակցելու հրավեր
Փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը մասնակցելու հրավեր
Բնապահպանության նախարարության համակարգմամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը հրավիրում է կրթական, գիտական և հասարակական կազմակերպությունների համապատասխան փորձագետներին` մասնակցելու ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպություններից ստացված փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը:
-
15 փետրվար 2019
Մշակվում է hարմարվողականության ազգային ծրագիրը
Մշակվում է hարմարվողականության ազգային ծրագիրը
Մեկնարկել է «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագիրը, որն իրականացվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրած 2.7 մլն դոլար դրամաշնորհով։