Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իրինա Հովհաննիսյան 2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։ 2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։ Աշխատանքային գործունեություն 2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ 2011-2014 թթ.- «World Vision international organization» կազմակերպության Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար 2009-2011 թթ. - «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ 2005-2008 թթ.– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար 1996-2004 թթ. – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ