Նորություններ
-
3 ապրիլ 2018 ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018թ․մարտ ամսվա քաղաքացիների ընդունելությունը ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018թ․մարտ ամսվա քաղաքացիների ընդունելությունը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. մարտ ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է երկու քաղաքացի:
-
3 ապրիլ 2018 ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է ծառատունկի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է ծառատունկի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծառատունկին։ Միջոցառմանը մասնակցել են քաղաքապետարանի և կառավարության պաշտոնյաներ, ՀՀ- ում ներկայացված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
-
31 մարտ 2018 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մաքրման և ծառատնկման աշխատանքներ են իրականացրել Երևանի «Արաբկիր» զբոսայգու տարածքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մաքրման և ծառատնկման աշխատանքներ են իրականացրել Երևանի «Արաբկիր» զբոսայգու տարածքում 2018թ. մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների աշխատակիցները: Շաբաթօրյակի մասնակիցները մաքրման և ծառատունկի ախատանքներ են իրականացրել մայրաքաղաքի «Արաբկիր» զբոսայգու տարածքում:
-
30 մարտ 2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը <<Հայաստանի կանաչների միություն>> հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանի առաջարկությամբ ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։
-
30 մարտ 2018 ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում զարգացվում է էկոտուրիզմը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում զարգացվում է էկոտուրիզմը Ս.թ.-ի մարտի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) 2018թ․ էկոտուրիզմի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։