«Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ- ի միջև 2019 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված պայմանագրով` 2020 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի, Նոյեմբերյանի, Արծվաբերդի, Վանաձորի և Ջիլիզայի անտառտնտեսությունների 650 հա տարածքներում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ, որից 500 հեկտարը՝ բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով (հարթակների պատրաստում և ցանք հարթակներում) և 150 հեկտարը՝ կոճղաշիվային վերաճի օժանդակում: 150 հա հողի հանքայնացման և 100 հա կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են և կհասցվեն ավարտին մինչև սույն թվականի ապրիլի 20-ը: Վերը նշված ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներում 2020 թվականի ընթացքում ներգրավվել են 282 աշխատողներ: Աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC-%D5%8A%D5%88%D4%B1%D4%BF-224567524720515