ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.04.2020
Պոլիէթիլենային  տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը։  Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը: «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներ: