Դրամաշնորհի արժանացած «Յուլյա» բարեգործական ՀԿ-ն իրականացրել է «Հաշմանդամ երեխաների սոցիալական ինտեգրում՝ ոչ ֆորմալ կրթության կազմակերպման միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում անցկացված միջոցառումների շնորհիվ հաշմանդամություն ունեցող 21 երեխաներ սոցիալիզացվել և ինտեգրվել են հասարակությանը։ Ծրագրի ընթացքում անց են կացվել զրույցներ գետերի, անտառների, շրջակա միջավայրի և բնության վերաբերյալ, երեխաներն էքսկուրսիաների միջոցով ծանոթացել են բնությանն ու պատմամշակութային արժեքներին, հոգեբանի և զարգացնող մանկավարժի կողմից անց են կացվել հետազոտական աշխատանքներ, խաղային թերապիաներ, խմբային և անհատական զրույցներ, վարժություններ։ Նման միջոցառումների կազմակերպումը նպատակ էր հետապնդում զարգացնելու երեխաների ընդհանուր գիտելիքները, շփման, խոհարարական, խմբային աշխատանքի հմտությունները, ինքնասպասարկման և ինքնաարտահայտման կարողությունները, ֆիզիկական ակտիվությունը, դրական հույզերի և հարաբերությունների ընկալումն ու տեսողական հիշողությունը: Ծրագրի ավարտին շահառու երեխաներից յուրաքանչյուրի ունեցած կարիքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ տրամադրվել է համապատասխան գույք, տեխնիկա և անհրաժեշտ պարագաներ։ Ծրագրի արդյունքում կապանցի 21 հաշմանդամ երեխաների համար ապահովվել է ամառային զբաղվածություն՝ ոչ ֆորմալ կորության միջոցով, ինչի շնորհիվ նվազեցվել է նաև հաշմանդամ երեխաների սոցիալական մեկուսացումն ու բևեռացվածությունը:
