Նորություններ
-
7 օգոստոս 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանը։
-
6 օգոստոս 2025
Հայաստանի էկոհամակարգերի պահպանության առաջնագծում կանգնած է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը
Հայաստանի էկոհամակարգերի պահպանության առաջնագծում կանգնած է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։
Ծառայության լիազորությունների շրջանակում առանցքային նշանակություն ունի նաև հրդեհների կանխարգելումը և արտակարգ պատահարների արձագանքումը։
Եթե նկատում եք հրդեհի վտանգ՝ անմիջապես ահազանգեք 107 կամ 911
Քո մեկ քայլը կարող է փրկել հարյուրավոր հեկտարներ։
-
5 օգոստոս 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։
-
5 օգոստոս 2025
Որքա՞ն ջուր է գոլորշիանում Սևանա լճից
- Օրական միջին՝ 2.98 մլն մ³
- Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր
- Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր
- Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
-
5 օգոստոս 2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն օգոստոսի 5-ի դրությամբ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան։