Արդեն 15 տարի շարունակ Concordia-ն համախմբում է համաշխարհային համայնքը՝ նպաստելով համերաշխության ձևավորմանը, կարևոր նախաձեռնությունների առաջխաղացմանը և աշխարհի ամենահրատապ խնդիրների լուծման ուղիների որոնմանը։
Concordia-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ ստեղծել հարթակ, որտեղ համախմբվում են բազմազան կարծիքներ ու ձայներ, ձևավորվում են երկարատև համագործակցություններ և ձևաչափեր, որոնք իրական ազդեցություն են ունենում։
Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը։
Միջոցառման շրջանակում տարբեր քննարկումների նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես կգա որպես բանախոս, երկկողմ հանդիպումներ կունենա կենսաբազմազանության պահպանության ոլորտում գործունեություն ծավալող ԱՄՆ խոշոր բնապահպանական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ, ում հետ կքննարկվեն առաջիկա COP 17-ին վերջիններիս կողմից հնարավոր աջակցության և մասնակցության հարցերը։
