Նորություններ
-
3 օգոստոս 2021
Քասախ գետի հունի մաքրման աշխատանքներ
Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն տեղյակ եք, սույն թվականի օգոստոսի 7-ին ժամը 9։00 կազմակերպվելու են Քասախ գետի հունը կոշտ կենցաղային թափոններից մաքրելու աշխատանքներ։
-
3 օգոստոս 2021
Ագրոօդերևութաբանական դիտարկումներ
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դիտված տեղումները փոքր-ինչ դժվարեցրել են դաշտային աշխատանքները, սակայն բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները։
Լեռնային շրջաններում սկսվել է հացահատիկային մշակաբույսեր
-
2 օգոստոս 2021
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար
-
2 օգոստոս 2021
Աղբ թափելն ամոթ է
Նախաձեռնության հիմնադիրների նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիների կողմից մաքրվել է Լոռու մարզի բնական տեսարժան վայրերից մեկի՝ Դսեղի ծովեր երկրաբանական բնության հուշարձանի հարակից տարածքում կուտակված աղբը՝ միաժամակ քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալով իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։
-
2 օգոստոս 2021
Քասախ գետի կոշտ կենցաղային թափոններով աղտոտվածությանը և մաքրման աշխատանքներին ուղղված քննարկման արդյունքները
Հուլիսի 15-ին Արմավիրի մարզպետարանում կայացած Քասախ գետի կոշտ կենցաղային թափոններով աղտոտվածությանը և մաքրման աշխատանքներին ուղղված քննարկման արդյունքում համայնքի ղեկավարների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Առատաշեն, Խորոնք, Ծաղկունք, Ամբերդ, Ծիածան, Դողս, Մրգաստան համայնքներում, ինչպես նաև Երևան-Արմավիր մայրուղու Քասախ գետի կամրջի հատվածում (Ծաղկունք և Հովտամեջ համայնքներ) կազմակերպել Քասախ գետի ափամերձ տարածքների կենցաղային աղբից մաքրմանն ուղղված միջոցառում՝ համապատասխան պետական մարմինների և համայնքների բնակչության մասնակցությամբ։