Նորություններ
-
3 մայիս 2021 Մրցույթ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ, որի նպատակն է Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Գոշ և Խաչարձան, Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի Ուրցաձոր և Շաղափ գյուղերում ոռոգման ցանցի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը:
-
3 մայիս 2021 Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի թվով երկրորդ նիստը Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ:
-
3 մայիս 2021 Մի խումբ քաղաքացիներ սեփական նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Սևանա լճի առափնյա տարածքում Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
-
3 մայիս 2021 Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր «Դիլիջան» ազգային պարկում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր՝ Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի համատեղ իրականացման շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցների կողմից ազգային պարկի տարածքում պարբերաբար իրականացվում են դիտայցեր...
-
3 մայիս 2021 Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա Լճից դուրս է բերվել մանրաձուկ որսալու թվով 20 ապօրինի ցանց և ցանցերում առկա 230 հատ մանրաձուկ։ Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: