Նորություններ
-
27 հուլիս 2021
Ահազանգ է ստացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման մասին
Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր:
-
26 հուլիս 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
-
23 հուլիս 2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում էր
Նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի և թանգարանի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Լ. Գալստյանի հետ շրջել են թանգարանի ցուցասրահներում։ Թանգարանի չորս սրահներում ցուցադրվում են Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։
-
21 հուլիս 2021
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը շնորհակալագրեր է հանձնել
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել Նախարարության աշխատակիցներ՝ ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Հովհաննիսյանին և Հրազդանի ջրավազանային տարածքային կառվարման բաժնի ավագ մասնագետ Արմինե Տարակչյանին։
-
21 հուլիս 2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Նախարարի պաշտոնակատարը շրջայցը մեկնարկել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) մեր գործընկերների հետ «Խոր Վիրապ» արգելավայր այցով։ Տեղում ծանոթացել են միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։