Նորություններ
-
5 օգոստոս 2021
Լաբորատոր հետազոտությունները թույլ կտան նեղացնել հետազոտության շրջանակները և կմոտեցնեն աղտոտման աղբյուրների բացահայտմանը
Սա խնդրի բացահայտման ևս մեկ, շատ կարևոր բաղադրիչներից մեկն է, առանց որի ցանկացած ենթադրություն կմնա չհիմնավորված:
-
4 օգոստոս 2021
Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական փորձարարական ձկնորսության որսաշրջանը
Մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլի ավարտի պատշաճ կազմակերպման և ընթացիկ հարցերի քննարկման շուրջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրատապ խորհրդակցություն էր հրավիրվել։
-
4 օգոստոս 2021
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրեական գործ է հարուցվել
Դեռևս ապրիլ ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն և կից նյութեր էին ուղարկվել՝ ուսումնասիրելու փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ տվյալները և համապատասխան ընթացք տալու։
-
4 օգոստոս 2021
Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
-
3 օգոստոս 2021
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը և այլն) վերաբերյալ փաստերը,...