Նորություններ
-
12 օգոստոս 2021
Պարզաբանում
2021 թվականի օգոստոսի 1-ին «Էկո-Մեդիա ցանց» կայքում հրապարակած և տարածում ստացած «Ապարանի անտառներում հանգստացողների դիմապատկերը» վերտառությամբ նյութով բարձրացված խնդիրը քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից և ուսումնասիրվել տեղում։
-
10 օգոստոս 2021
Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումների թիվը Հայաստանի Հանրապետություն
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։
-
10 օգոստոս 2021
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի
Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1.2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են կարմիր գրքում գրանցված ծաղիկը։
-
10 օգոստոս 2021
Հանդիպում է տեղի ունեցել «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ
Շրջակա Միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արա Հակոբյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման համար նախապես հայտարարված մրցույթի հաղթող ընկերության «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
-
10 օգոստոս 2021
«Սևան» ազգային պարկը հատուկ մշակված զբոսաշրջային երթուղիներով այցեր է կազմակերպում ազգային պարկի տարածքում
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://fb.me/e/PVUOryci