«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակում, Դիլիջան ազգային պարկում 3 կամավորների մասնակցությամբ մեկնարկել է Միջնադարյան վանքերի, Շշնջացող ջրվեժի և Անտառի արքայի արահետների առկա վիճակի նախնական գնահատմումը սպասարկման աշխատանքներ իրականցնելուց առաջ։
«Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Կամավորություն հանուն բնության» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային տնտեսություններում:
Ծրագիրը միտված է աջակցելու կամավորների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների ու բնապահպանական կառույցների միջև կապի սերտացմանը, կամավորական նախագծերի իրականացմանը: