Նորություններ
-
28 հոկտեմբեր 2021
Շրջանաձև տնտեսության կիրարկման փորձը» մասնագիտական դասընթաց/աշխատաժողով
Սույն թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի գործողության շրջանակներում «Շրջանաձև տնտեսության կիրարկման փորձը» մասնագիտական դասընթաց/աշխատաժողովի 2-րդ փուլը:
-
27 հոկտեմբեր 2021
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության փորձագետների այցը Չեխիայի Հանրապետություն
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հինգ ներկայացուցիչ հոկտեմբերի 10-17-ը Չեխիայի Հանրապետությունում կազմակերպվող ճանաչողական այցի շրջանակներում այցելել են բնության հատուկ պահպանվող մի քանի տարածք։
Այցի նպատակը Չեխիայի Հանրապետության՝ բնության պահպանության ոլորտում ընդունված մոտեցումներին, ինչպես նաև ԵՄ հրահանգներին ծանոթանալն էր։
-
27 հոկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և նախարարի տեղակալ Ա.Մազմանյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության հետ առցանց հանդիպմանը
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Ն.Պորտերը, Հայաստանում ԱՄՀ առաքելության մշտական ներկայացուցիչ Մ.Ռաիսսին։
-
26 հոկտեմբեր 2021
«Գետերի ափամերձ տարածքների վերականգում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը շարունակվում է իրականացվել Գեղարքունիքի մարզում
Սույն թվականի հոկտեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվել Գավառագետի ափամերձ տարածքներում՝ Լանջաղբյուր, Ծաղկաշեն և Գեղարքունիք համայնքներում։
-
26 հոկտեմբեր 2021
30 հազ. դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում. օրենքն ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից
Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։