Նորություններ
-
1 նոյեմբեր 2021
Գլազգոյում մեկնարկել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովը՝ #COP26-ը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում է ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` #COP26-ին։
-
1 նոյեմբեր 2021
Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հրավերով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Վայոց ձորի մարզում գտնվող Արատեսի դպրական կենտրոնում էր
Նախարարը մասնակցել է բնապահպանական հիմնախնդիրների շուրջ կրթահամալիրի կազմակերպած կլոր սեղան- քննարկմանը:
-
29 հոկտեմբեր 2021
Կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը
2021թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը:
-
29 հոկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի նորանշանակ տնօրենի՝ Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Պետրոսյանը շնորհավորել է տիկին Գեգինատին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարությամբ Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակն արդյունավետության ավելի բարձր նշաձող կսահմանի։
-
29 հոկտեմբեր 2021
Կառավարության նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության որոշման նախագիծը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որի կարգավորման առարկան ընդլայնվել է և ներառել հիդրոֆտորածխածինները, որոնք ջերմոցային գազեր են: