Նորություններ
-
26 հոկտեմբեր 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերն և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն։
Ձյան տեսքով տեղումներ են դիտվել Շիրակում, Լոռիի և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։
-
26 հոկտեմբեր 2021
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի` ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ գլխավոր դատախազի հետ Երևանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում իրանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել էին հանքային արտանետումների պատճառով ծանր մետաղներով և քիմիական նյութերով Արաքս գետի աղտոտվածության, դրանով պայմանավորված գետի ավազանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի, բնական կենսառեսուրսների պաշտպանության խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները:
-
26 հոկտեմբեր 2021
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի կառավարության, բիզնես համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների համար
Ի նշանավորումն Միացյալ Թագավորության և Իտալիայի կողմից Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի համատեղ հյուրընկալման, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի կառավարության, բիզնես համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների համար։
-
25 հոկտեմբեր 2021
Ամփոփել է 17 տարվա տվյալները և գնահատել է մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Դիլիջան» Ազգային պարկի, «Արևիկ» ազգային պարկի և «Զանգեզուր» Կենսոլորտային համալրի հետ համատեղ «ԲրդԼինքս Հայաստան» ՀԿ-ն, ամփոփել է 17 տարվա տվյալները և գնահատել է մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում:
-
25 հոկտեմբեր 2021
Կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը
Հոկտեմբերի 22-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում կայացավ Սևանա լճի էկոհամակարգի կառավարման քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի նկարագրության ներկայացումը և քննարկումը։