Նորություններ
-
22 դեկտեմբեր 2021
Ջրամբարների լցվածությունը դեկտեմբերի 21-ի դրությամբ (2021թ.)
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 12.6 մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.5 մլն. մ³-ով:
-
21 դեկտեմբեր 2021
Դեկտեմբերի 20-ին Վրաստանում կայացել է Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական, շրջակա միջավայրի և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները:
-
21 դեկտեմբեր 2021
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
-
21 դեկտեմբեր 2021
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. դեկտեմբերի 13-19-ը (2021թ.)
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.44մ (19.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, և նույնքանով ցածր է նաև 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից։
-
21 դեկտեմբեր 2021
Քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը
Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։