17.01.2022
                        Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմց ներկայացված նախագծային հայտը
                                                
                                                Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմց ներկայացված նախագծային հայտը հիմնադրամի միջոցների ուղիղ հասանելիություն ունեցող մարմինների կողմից  հարմարվողականության և մեղմման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ամրապնդմանը։  
Տարածաշրջանային այս ծրագիրը, որի մասնակից են հանդիսանում ևս  14 երկիր, կիրականացվի ԿԿՀ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) կնքված շրջանակային համաձայնագրի ներքո։ 
Ծրագիրը համապատասխանում է Հայաստանի ազգային առաջնահերթություններին, ռազմավարություններին և պլաններին և ԿԿՀ Պատրաստվածության աջակցության՝  2021թ. համար երկրին հասանելի միջոցներից 150.000 ԱՄՆ դոլար հատկացվել է վրոնշյալ ծրագրի իրականացման համար:
 
 
                       
                       
                                        