ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.01.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը  մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Անտառային կոմիտեի նորանշանակ նախագահը և կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Քննարկվել են անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, դրանց վերականգնման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերող առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։
Անտառային ոլորտում  խնդիրների լուծմանն ուղղված քայլերը պետք է համակցված լինեն հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին նախաձեռնվում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ և համալիր ծրագրեր։