Նորություններ
-
28 դեկտեմբեր 2021
Հանրապետության գետերում ջրի ելքերը դեկտեմբերի 27-28-ը
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում:
-
28 դեկտեմբեր 2021
Նոր տեխնիկա՝ Սևանա լճի ափամերձ հատվածները մաքրելու համար
Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկան տեղ է հասել: Նոր բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկան ու բեռնատարը հնարավորություն կտան մեծ թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։
-
28 դեկտեմբեր 2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է
Դեկտեմբերի 25-26-ին առգրավվել է 840 հատ սիգ:
2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է՝ ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է միջոցառումների ծրագիր։
-
27 դեկտեմբեր 2021
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. դեկտեմբերի 20-26-ը (2021թ.)
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.44մ (26.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով, և նույնքանով ցածր է նաև 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից։
-
27 դեկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում էր
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում էր։