Նորություններ
-
8 սեպտեմբեր 2021 Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում Նախարար Պետրոսյանի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ: Նախարարին ուղեկցել են «Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Թ․ Հայրապետյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․Ազիզյանը։
-
7 սեպտեմբեր 2021 Հանդիպում Շրջակա միջավայրի նախարարությունում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և EBRD-ի Կոսվկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենի հետ։
-
6 սեպտեմբեր 2021 Սեպտեմբերի 13-ը Հայաստանում կնշվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր 2021թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:
-
6 սեպտեմբեր 2021 Ավելի քան 32,000 բնակիչ այժմ ունի մաքուր և անվտանգ ջուր Ավելի քան 32,000 բնակիչ այժմ ունի մաքուր և անվտանգ ջուր՝ ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շնորհիվ։
-
6 սեպտեմբեր 2021 Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը 2021 թ․ սեպտեմբերի 2-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումը։