Նորություններ
-
31 դեկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Հաղթահարելով փորձություններ և դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 30 տարեկան։
-
30 դեկտեմբեր 2021
Ամփոփվել է Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվող հսկողության ուժեղացված միջոցառումների առաջին տասնօրյակը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի առաջին տասնօրյակը։
-
29 դեկտեմբեր 2021
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում ծրագիր
Փոխի՛ր մտածելակերպդ,
Վարի՛ր #էներգաարդյունավետ կենցաղ
-
29 դեկտեմբեր 2021
Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը. լճից դուրս է բերվել 54 ապօրինի ձկնորսական ցանց
Իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 54 ապօրինի ձկնորսական ցանց։
Ցանցերն առգրավվել են։
-
28 դեկտեմբեր 2021
Խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիր
2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը