Նորություններ
-
23 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախ շնորհավորել է տիկին Նացվլիշվիլիին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքում կհաջողվի ՄԱԶԾ-ի հետ Շրջակա միջավայրի նախարարության լավ և արդյունավետ հարաբերությունների նշաձողը մի քանի աստիճան ավելի բարձրացնել։
-
23 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Գյումրիի «ԱՐՄ ստրոնգ» ՀԿ-ի ՍՔԱՅ ակումբի մասնակիցներին
Պատանի բնապահպանները նախարարի տեղակալին են ներկայացրել «0 պլաստիկ» նախաձեռնությունը։ Նախաձեռնության նպատակն է՝ նվազեցնել պլաստիկե շշերի քանակը, նվազեցնել օդի աղտոտվածությունը և վերամշակել պլաստիկե շշերը։
-
23 նոյեմբեր 2021
Տեղի է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը
Աշխատաժողովին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ շահագրգիռ գերատեսչություններից:
-
22 նոյեմբեր 2021
«Կանաչ մաքսատուն» առարկայի դասավանդմանը նվիրված եռակողմ համագործակցության հուշագիր կնքվեց
Անհրաժեշտ համարելով եռակողմ համագործակցության կարևորությունը բնապահպանական կրթության ոլորտում և հաշվի առնելով ոլորտում առկա արդի խնդիրները, դրանց ծավալներն ու բնույթը, վերջիններիս վտանգավորության աստիճանը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև կարևորելով ոլորտում բազմակողմանի համագործակցությունն ու ներառականությունը՝ այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համագործակցության հուշագիր են կնքել։
-
22 նոյեմբեր 2021
2022 թ-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը
Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացմանը: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի։