Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված սոցիալական հոլովակները հաղթող են ճանաչվել Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության կառավարական կազմակերպության (JICA) կողմից հայտարարված 2020թ․ և 2021թ. ֆինանսական տարվա Mini Grant Project ծրագրերի մրցույթում:
Տեղի է ունեցել Հայաստանում JICA շրջանավարտների միության տարեկան ժողով- հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆակուշիման, JICA Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Հիրոյուկի Մորին, ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարությունից և այլ գերատեսչութուններից։
Հանդիպման շրջանակում ներկայացվել են Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության կառավարական կազմակերպության (JICA) կողմից հայտարարված 2020թ․ և 2021թ. ֆինանսական տարվա Mini Grant Project ծրագրերի մրցույթում հաղթած ներկայացուցիչները։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված JICA Mini Grant Project 2020 FY – «Սոցիալական բնապահպանական գովազդ. Լսենք Սևանի հորդորը» և JICA Mini Grant Project for 2021 FY – «Սոցիալական բնապահպանական գովազդ. Ասա ո՛չ պլաստիկ տոպրակներին» սոցիալական հոլովակները հաղթող են ճանաչվել։
Նախարարության քարտուղարության պետ Ն․ Ալավերդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ շրջակա միջավայրի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։