ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.08.2022
Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչություն

Վարչության պետ՝  Արման Ավետիսյան, պետի տեղակալ՝ Նարինե Հակոբյան, գլխավոր մասնագետներ՝ Անի Խաչատրյան, Աշոտ Սուքիասյան, Արմինե Գևորգյան, Կարեն Եպիսկոպոսյան, Նաիրա Պետրոսյան, վարչության մասնագետ՝ Նաիրա Մաթևոսյան։
Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ առանցքային գործառույթները.
հողերի և ընդերքի պահպանության ոլորտի քաղաքականության, ծրագրերի և ռազմավարությունների հիմնական ուղղությունների մշակման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև ոլորտին վերաբերող իրավական ակտերի  նախագծերի մշակում,
շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում, համալրում, վերլուծություն, նախարարության գործառույթների շրջանակներում պետական կառավարման մարմիններին տեղեկատվության տրամադրում,
հողերի ժամանակավոր սխեմաների համաձայնեցման գործընթացի ապահովում (համայնքների հողերի դասավորվածության՝ ըստ նպատակային նշանակության ճշտում, ամրագրում),
մասնակցություն հողերի և ընդերքի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը,
շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության շրջանակներում մասնագիտական կարծիքի տրամադրում: