Եգիպտոսի կառավարությունը՝ որպես նախագահող կողմ սույն թվականի նոյեմբերի 6-18-ը Շարմ Էլ-Շեյխ քաղաքում կընդունի Կողմերի 27-րդ համաժողովը։ Եգիպտոսի կառավարությունը Կողմերի 27-րդ համաժողովի անցկացման արդյունքում միտված է նպաստել կլիմայի փոփոխությանը վերաբերող 4 թիրախային ուղղություններում խնդիրների լուծմանը՝
Մեղմում
Հարմարվողականություն
Ֆինանսավորում
Համագործակցություն
Բանակցություններից զատ, Եգիպտոսի նախագահությունը սահմանել է մի շարք թեմաներ, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի լայն շրջանակին և հավակնությունների բարձրացմանը:
#COP27 -ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է իրազեկումների շարք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, Փարիզի համաձայնագրի և կլիմայի փոփոխության շուրջ բանակցությունների վերաբերյալ՝
Ի՞նչ է Փարիզի համաձայնագիրը,
Ի՞նչ է COP-ը,
Ի՞նչ է UNFCCC-ը,
Ի՞նչ են ազգային մակարդակով սահմանված ներդրումները։