ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2025
Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի

Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։
Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։ 
Լուսանը (Lynx)  հիմնականում բնակվում է լեռնային և անտառապատ շրջաններում։
Հարգելի քաղաքացինե՛ր,
շնորհակալություն ենք հայտնում նման դիտարկումները ներկայացնելու համար, սակայն կոչ ենք անում պահպանել զգուշություն և չմոտենալ կենդանուն։
Հիշեցնենք.
-Լուսանը վայրի կենդանի է, և նրան իր բնական միջավայրում մոտենալը  կարող է վտանգել թե՛ կենդանուն, թե՛ մարդու անվտանգությունը,-️Խորհուրդ է տրվում չփորձել բռնել կամ կերակրել լուսանին,
-Չի կարելի մոտենալ կամ հետապնդել նրան՝ տեսանկարահանելու նպատակով։
Եթե լուսան եք տեսել, խնդրում ենք տեղեկացնել համապատասխան բնապահպանական մարմիններին՝ նշելով վայրն ու ժամանակը։
Տեսանյութը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից