Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ՀԱԱՊ նախագահ Էլինա Մարկարյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով պալատի հանձնառությունը՝ շարունակել գործել որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև։
Քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցության հնարավորությունները և ուղիները։
Առանձնակի անդրադարձ է կատարվել Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը՝ նպատակ ունենալով խրախուսել մասնավոր հատվածի ներգրավվածությունն ու կառուցողական երկխոսությունն այս կարևոր բնապահպանական գործընթացում։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ կարևորելով մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համաժողովի շրջանակում հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները։




