ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.08.2023
Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում

Ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել թիվ 9 և թիվ 11 ՀՓՋ-ներից 1-ական մարտական հաշվարկ և ԵՓՎ ՀՓԱԿ հերթապահ խումբը։ 
Դեպքի վայրում այս պահին աշխատում է անտառտնտեսության 15 աշխատակից։ Տեղում հաստատվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Մեկնել է ևս 2 մարտական հաշվարկ։ 
Նախնական տվյալներով այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։
Հարգելի՝ քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։