Նորություններ
-
12 ապրիլ 2023
Կկանոնակարգվեն ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում շրջանառել է «Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
-
10 ապրիլ 2023
Սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը
Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2023 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։
-
7 ապրիլ 2023
Ամփոփվել են Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելության արդյունքները
Ապրիլի 3-ից 7-ը Հայաստանում էր Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելությունը (պատվիրակության անդամներ՝ Մահամաթ Ասույուտի, Մարտինա Դորիգո, Ալիսա Գոմես)՝ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքներին ծանոթանալու, հաջողված փորձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, վերլուծելու, գնահատելու և հիմնադրամի շրջանակներում տարածելու նպատակով։
-
6 ապրիլ 2023
Տեղի է ունեցել TAIEX փորձագիտական առաքելության «Կլիմայի փոփոխության և Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ կարողությունների զարգացում» խորագրով եռօրյա հանդիպումը
Ապրիլի 4-6-ը շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել TAIEX փորձագիտական առաքելության «Կլիմայի փոփոխության և Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ կարողությունների զարգացում» խորագրով եռօրյա հանդիպումը։
-
6 ապրիլ 2023
Ներկայացվել է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականը
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին: