Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF/ԳԷՀ) և Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Sida) «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրի» նախապատրաստման առաքելության շրջանակում Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի և Sida-ի պատվիրակության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակը, կառուցվածքը, բաղադրիչները և հնարավոր գործողությունները, գնահատվել են ինստիտուցիոնալ կարողությունը և ծրագրի իրականացման կառուցակարգերը, համաձայնեցվել են ծրագրի նախապատրաստման հաջորդ քայլերը:
Առաջիկայում կքննարկվեն և կվերանայվեն այն փաստաթղթերը, որոնք պետք է պատրաստվեն Ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով։
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակներում Հայաստանը ներկայումս երկրի օրենսդրությունը մոտարկում է ԵՄ օրենսդրական շրջանակին։ Հաշվի առնելով Համաշխարհային բանկի բնապահպանության ոլորտում ծրագրերի իրականացման և քաղաքականության մշակմանն ուղղված աջակցութան բազմամյա փորձը՝ հանդիպման շրջանակներում բարձրացվեց գարշահոտության մասին օրենսդրական կարգավորումների հարցը, ինչպես նաև միջազգային փորձի ներդնումը Հայաստանի Հանրապետությունում։ Այն ստացավ դրական արձագանք։