Նորություններ
-
25 ապրիլ 2024
Անոմալ տաք և չոր եղանակը կպահպանվի
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿը հայտնում է՝
Ապրիլը մեր երկրում ամենատեղումնառատ ամիսներից մեկն է։ Մթնոլրտի շրջանառության մեջ գերակշռում են արևմուտքից, հարավ-արևմուտքից, երբեմն նաև հարավից ներթափանցող ցիկլոնները, որոնք իրենց հետ բերում են առատ տեղումներ։
-
25 ապրիլ 2024
Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ։
Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։
-
23 ապրիլ 2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պորտֆելի կառավարիչ Բարբարա Պալմին, բանկի ավագ խորհրդական Մայքլ Պուչերին և Հայաստանում բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանին
Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պորտֆելի կառավարիչ Բարբարա Պալմին, բանկի ավագ խորհրդական Մայքլ Պուչերին և Հայաստանում բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
-
23 ապրիլ 2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին և Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանին
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին և Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանին:
-
23 ապրիլ 2024
Սևանա ճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 385 հատ խեցգետնաորսիչ և 27 ձկնորսական ցանց
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Նորաշեն և Ծովազարդ բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 385 հատ խեցգետնաորսիչ և 27 ձկնորսական ցանց: