ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2024
Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ։
Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։
Տնկվելու են հացենի, թեղի և սոճի տեսակի տնկիներ։
Տեղեկացնենք, որ տնկիների ձեռքբերումը, և թե՛ ծառատունկի նախապատրաստական ու լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական տնկարանների և ռեսուրսների հաշվին։
Հարգելի քաղաքացիներ, ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։
Տեսանյութը՝ Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքից։