Նորություններ
-
22 դեկտեմբեր 2023
Տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքների քննարկում
Յուրաքանչյուր անօրինության պետության պատասխանը հստակ է. տեղի է ունեցել Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքների քննարկում:
-
21 դեկտեմբեր 2023
Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը
«Կանաչ օրակարգ» ծրագիր. Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի:
ՀՀ կառավարությունը՝ Ստոկհոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը։
-
21 դեկտեմբեր 2023
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանվեց:
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
-
21 դեկտեմբեր 2023
Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»
Հայաստանի բնության պետական թանգարանում այս անգամ ևս թափոնին կյանք պարգևելու էին եկել աշակերտներ Հայաստանի տարբեր մարզերից։
Ողջունելով դպրոցականներին՝ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումների նպատակը դպրոցականի, քաղաքացու մոտ բնապահպանական վարքագիծ ձևավորելն է, ընդգծեց, որ Հայաստանում բնապահպանական խնդիր դարձած թափոնի ճիշտ կառավարումն այդ խնդրի լուծման ուղիներից է և դպրոցականներին մաղթեց արդյունավետ աշխատանք օրվա թափոնին նոր կյանք տալու գործում։
-
20 դեկտեմբեր 2023
Գեղարքունիքի մարզում ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ
Գեղարքունիքի մարզում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ