Նորություններ
-
19 դեկտեմբեր 2023
«Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները։
-
19 դեկտեմբեր 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ քննարկել է փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը
Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ` քննարկելու ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և լրատվամիջոցներ:
-
18 դեկտեմբեր 2023
Կայացել է էկոկրթական հերթական միջոցառումը
Շրջակա միջավայրի նախարարության էկոկրթական հերթական միջոցառման նպատակը թափոնների կառավարումն էր՝ ի նպաստ շրջակա միջավայրի։
-
15 դեկտեմբեր 2023
Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի գլխավորած պատվիրակությանը
ՄԱԿ-ի ԵՏՀ հիմնական նպատակն է աջակցել համաեվրոպական տնտեսական ինտեգրմանը։ Այն միավորում է Եվրոպական միության, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի 56 երկիր (ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Թուրքիան, Իսրայելը, Միջին Ասիայի նախկին խորհրդային պետությունները)։
-
15 դեկտեմբեր 2023
Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները պետք է տեղադրեն տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ սարքեր
Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր: