Նորություններ
-
30 հունվար 2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը
Պատվիրակության կազմում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan և Ecoserve ծրագրերի պատասխանատու Քրիստիան Հենշելը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և համագործակցության զարգացման պատասխանատու Կատրին Բուդեր-Պելչը։
-
30 հունվար 2024
Սահմանվել են սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) թույլատրելի կենդանատեսակները և դրանց չափաքանակները
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
-
26 հունվար 2024
Հունվարի 26-ը էկոլոգիական կրթության համաշխարհային օրն է
Հունվարի 26-ն աշխարհում նշվում է որպես էկոլոգիական կրթության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդին համահունչ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել հերթական էկոկրթական միջոցառում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգին։
-
26 հունվար 2024
Սևանա լճում դիտվել են տարվա առաջին սառցային երևույթները
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝
Վերջին շրջանում մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ են տարածվում, որ Սևանա լիճն ամբողջովին ծածկվել է սառույցով, ընդ որում նշելով որ վերջին 7 տարում առաջին անգամ է լիճն ամբողջովին սառել։
-
26 հունվար 2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն
Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։