Նորություններ
-
15 դեկտեմբեր 2025
Տեղեկություն օդի որակի վերաբերյալ
Երևան քաղաքի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։
-
15 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ
UNEA-7-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։
-
13 դեկտեմբեր 2025
Հայաստանը կարդիականացնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը
Երևանի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում դեկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 1․1-3․1 անգամ։ Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները այդ ժամանակահատվածում չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
-
13 դեկտեմբեր 2025
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է
Ուշադրություն
Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
-
13 դեկտեմբեր 2025
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին` UNEA-7-ին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
Հաշվի առնելով բնապահպանական մարտահրավերների ճիշտ հասցեագրման գործում ֆինանսների նախարարների առանցքային դերակատարությունը Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին` UNEA-7-ին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։