23.12.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ, Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետ, Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»։
Նախարարը ներկա է գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը:
Այցի ընթացքում տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը նախարարին ու մարզպետին ներկայացրել է կենտրոնի աշխատանքները, պայմաններն ու երեխաների առօրյան։
«Երեխաների տանը» այժմ 125 երեխա է բնակվում։





