ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.12.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայք Արմենիան» ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայք Արմենիան» ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Հուշագիրը նախատեսում է նախարարության աջակցությունը «Հայաստանի ազգային արահետի» կառուցման ծրագրի իրականացմանը՝ անհրաժեշտ թույլտվությունների ստացման և բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային երթուղիների ինտեգրման շրջանակում՝ օրենսդրության պահանջների խիստ պահպանմամբ։
Հուշագրի շրջանակում  2026 թվականին  Հայաստանում անցկացվելիք #COP17-ի շրջանակներում «Հայք Արմենիա»-ն կաշխատի Հայաստանի կենսաբազմազանությունն ու քայլարշավային ուղղությունները ներկայացնելու ուղղությամբ։