Նորություններ
-
29 դեկտեմբեր 2025
Կայացավ «Նոր կյանք թափոնին» բնապահպանկան աշխատարանը
Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Բնության պետական թանգարանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կայացավ «Նոր կյանք թափոնին» բնապահպանական աշխատարանը՝ ուղղված թափոնների վերաօգտագործման, ստեղծարար մտածողության և շրջակա միջավայրի պահպանության գաղափարների տարածմանը։
-
29 դեկտեմբեր 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման վերաբերյալ
Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
-
26 դեկտեմբեր 2025
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբրի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն։
-
26 դեկտեմբեր 2025
Կառավարությունը հավանություն տվեց մթնոլորտային օդի ոլորտը կարգավորող կարևոր նախագծերի
Մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի և օդի որակի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին նախագծով սահմանվում են մոնիթորինգի իրականացման, տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և հանրությանը տրամադրման ընթացակարգերը։
-
26 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել ՀՀ -ում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ պարոն Աոկի Յուտակային
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է Ճապոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող վստահությունը, շարունակական մասնագիտական աջակցությունը և փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկրների գործընկերությունն ունի երկարաժամկետ տեսլական և միտված է ոչ միայն առկա խնդիրների արդյունավետ լուծմանը, այլև համակարգային և կայուն զարգացման խթանմանը։