Նորություններ
-
11 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Ազգային ժողովում ներկայացրել է ջրային և թափոնների կառավարման ոլորտներին վերաբերող մի շարք կարգավորումներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
-
11 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Կլիմայի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը
Օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները։
-
11 նոյեմբեր 2025
Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։
-
11 նոյեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ
Հանդիպման ընթացքում ՀԱԱՊ նախագահ Էլինա Մարկարյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով պալատի հանձնառությունը՝ շարունակել գործել որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև։
-
10 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Երևանի պետական համալսարանում հանդիպում է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Երևանի պետական համալսարանում ընդլայնված հանդիպում է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացրել է #CoP17-ի կազմակերպչական աշխատանքները և համաժողովի օրակարգի ձևավորման հիմնական ուղղությունները։