ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2024
Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»

Ստեղծագործելը հմտություն է, թափոնով ստեղծագործելը՝ առաջադեմ հմտություն։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Դեկտեմբերի 19-ին ժամը 13։00-ին եկեք Հայաստանի բնության պետական թանգարան՝ թափոնով ստեղծագործելու։
Շրջակա միջավայրի նախարարության մասնագետներն ավանդական դարձած աշխատարանի ընթացքում թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներով կօգնեն թափոնին նոր կյանք տալ։
Թափոնն արժեք դարձնելով՝  մենք
- պահպանում ենք շրջակա միջավայրը,
- քայլում ենք դեպի առաջադեմ աշխարհ,
- կառավարում ենք թափոնը յուրովի,
- դրսևորում ենք օրինակելի վարքագիծ։
Միջոցառման մասնակցության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով +(374) 98 77 60 22 հեռախոսահամարով։
Միջոցառման կազմակերպիչ՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ
Միջոցառման աջակից՝ Մարգարիտ Ստեփանյան։