ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2025
Կայացել է Օրհուս կենտրոնի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը

կենտրոնի խորհրդի 2025 թվականի  առաջին նիստը։
Նիստի օրակարգում էր Օրհուս կենտրոնի 2025 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի քննարկումը և հաստատումը։ Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ կենտրոնի գործունեությունը պետք է նպաստի Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրագործմանը։
 Խորհրդի կողմից  մշակված ծրագիրն ընդգրկում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են ապահովելու հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը բնապահպանական հարցերի քննարկումների և որոշումների կայացման գործընթացներին։ 
Մասնավորապես, աշխատանքային ծրագիրը ներառում է միջոցառումներ, որոնք խթանում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, հանրային քննարկումների կազմակերպման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացների հանրայնացման, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և միջազգային կոնվենցիաների իրագործման վերաբերյալ տեղեկատվության տարածումը։
Խորհուրդն հաստատել է աշխատանքային պլանը՝ առանձնացնելով որոշ լրացումներ, որոնք վերաբերում են կենսաբազմազանության պահպանությանն ու թափոնների կառավարման հիմնախնդիրների ընդգրկմանը: 
Կարևորվել է կենտրոնի դերի ընդլայնումը և շահառուների ավելի լայն շրջանակի ներգրավումը՝ առցանց գործիքների կիրառման միջոցով:  Քննարկվել է նաև Հայաստանի մարզերում Օրհուս կենտրոնների վերաբացման հնարավորությունները, ինչը կարևոր խնդիր է բնապահպանական հարցերի հանրայնացման և տեղական մակարդակում ներգրավվածության բարձրացման համար։ 
 Օրհուս կենտրոնի խորհուրդը գործում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով և ներառում է պետական մարմինների երկու ներկայացուցիչ և երեք ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից։ Այս կառույցի միջոցով կենտրոնն ապահովում է կապը Կառավարության և հասարակության միջև, ապահովելով բնապահպանական հարցերի շուրջ բաց քննարկումների հարթակ։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծել է Օրհուս կենտրոնի կարևորությունը՝ որպես միջնորդ պետության և հասարակության միջև՝ ապահովելով տեղեկատվության ազատ հոսքը և հանրության ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում։