ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2025
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության շրջանակներում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։
Համաձայն հուշագրի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կաջակցի ՇՄՆ էկոպարեկային ծառայությանը Հայաստանի Հանրապետության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթներն իրականացնելու նպատակով օգտագործվող տեխնիկական միջոցների աշխատանքի սկզբունքների ծանոթացման, ծրագրային ապահովման, տեխնիկական միջոցներից ստացված տեղեկատվության ուսումնասիրման, դրանց կառավարման և օգտագործման համատեքստում։
Համագործակցություն է նախատեսվում նաև ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների դեմ պայքարում, անտառային հրդեհների կանխարգելման ժամանակ։