Նորություններ
-
19 հուլիս 2024 Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ քննարկվել են գորշ արջերի բնակավայրեր ներթափանցման հիմնախնդիրները Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրման, առաջացած խնդիրների վերհանման, դրանց լուծման ուղիների մշակման և իրականացման գործընթացների համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը՝ քննարկելու վերջին շրջանում գորշ արջերի առնաձնյակների վարքի ուսումնասիրությունների և առանձին բնակավայրերի բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակները։
-
19 հուլիս 2024 Օգտագործված անվադողերը՝ որպես վտանգավոր թափոն Տեսանյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման բարելավմանը» տեխնիկական աջակցության շրջանակում, որը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը (Տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամ)։
-
16 հուլիս 2024 Ամեն տարի հուլիսի 16-ին նշվում է օձերի համաշխարհային օրը - Հայաստանում օձերի ի՞նչ տեսակներ կան - Որո՞նք են օձերի տարածվածության արեալները
-
16 հուլիս 2024 Աշխարհում գիտությանը հայտնի վայրի ցորենի չորս տեսակներից երեքն աճում է Հայաստանում Աշխարհում գիտությանը հայտնի վայրի ցորենի չորս տեսակներից երեքը՝ ցորեն արարատյանը, ցորեն ուրարտուն և ցորեն վայրի միահատիկը կամ բեոտիականը, որոնք աչքի են ընկնում ներտեսակային մեծ բազմազանությամբ, աճում է Հայաստանում։
-
15 հուլիս 2024 Հանգստի նպատակով անտառային տարածքների վարձակալության գործընթացն ակտիվացել է Զրուցարաններին գալիս են փոխարինելու էկոտնակները. հանգստի նպատակով անտառային տարածքների վարձակալության գործընթացն ակտիվացել է;