ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.03.2025
Էկոկրթական հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի հետ

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են էկոկրթական հանդիպումները, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ և խթանել պատասխանատու վարքագիծը շրջակա միջավայրի նկատմամբ։ 
Հանդիպումները կենտրոնանում են տարբեր թեմաների շուրջ՝ կլիմայի փոփոխություն, անտառների պահպանություն, աղբի տեսակավորում, էներգաարդյունավետ վարքագիծ, կենսաբազմազանության պահպանություն և այլն։
Հանդիպումների ընթացքում դպրոցականները, ուսանողները և տարբեր ոլորտների մասնագետներ հնարավորություն են ստանում քննարկելու հնարավոր լուծումներ և նպաստելու բնապահպանական քաղաքականության բարելավմանը։
Այսօր հերթական էկոկրթական հանդիպումն է կայացել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ։ Նախարարի տեղակալն ընդունել է Երևանի թիվ 190 ավագ դպրոցի աշակերտներն, ովքեր նախագծային աշխատանք էին պատրաստել «Սևանա լճի ներկան և ապագան» խորագրով։
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել է Սևանա լճի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, որը ընդգրկել է լճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև պահպանմանն ու վերականգնմանն ուղղված աշխատանքները։ Նրանք ծանոթացել են Սևանա լճի կենսաբազմազանությանը, դրա կարևորությանը և պետության կողմից իրականացվող վերականգնման աշխատանքներին։
Աշակերտներին ներկայացվել են Սևանի ջրի մակարդակի փոփոխությունները, որոնք նպաստում են լճի էկոհամակարգի փոփոխություններին, քննարկվել են լճի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող մարդածին գործոնները։
Հանդիպման մասնակիցները ծանոթացել են տարբեր բնապահպանական նախաձեռնությունների հետ, որոնք ուղղված են լճի պահպանմանը՝ այդ թվում՝ ջրի պաշարների կառավարմանը, աղտոտման նվազեցմանը, և բնապահպանական կրթության դերակատարությունը Սևանա լճի պահպանության գործում։